Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

103-ամյա կինը կքայլի...

103-ամյա կինը կքայլի...

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել: 103-ամյա կնոջը՝ Սիլվարդ Աթանջյանին, փոխպատվաստվել է կոնքազդրային հոդ: Այս վիրահատության շնորհիվ կինը, ով ազդրի գլխիկի կոտրվածքի պատճառով կարող էր  հաշմանդամ դառնալ, այսօր կվերադառնա լիարժեք կյանքի, ազատ կքայլի եւ կնստի: Այս դեպքի մասին «Մեդ-Պրակտիկի»-ին պատմեց «Նաիրի» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Վահրամյանը:  


Բժիշկը տեղեկացրեց, որ վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանն անցել են հաջող, ու հիվանդին կարելի է դուրս գրել: Վիրաբույժն ընդգծեց, որ այս տարիքում նման կոտրվածքները չեն սերտաճում եւ առանց վիրահատության հիվանդի բուժումը անհնարին կլիներ: Հիվանդը ստիպված կլիներ կյանքի մնացած հատվածն անցկացնել անկողնուն գամված, ինչն իր հերթին մի շարք անցանկալի բարդություններ կարող էր առաջացնել. պառկելախոցեր, կանգային թոքաբորբ և այլն:


103-ամյա կինը կքայլի...  Վիրահատությունն, անշուշտ, ռիսկային է՝ տարիքն արդեն իսկ վտանգ էր, հնարավոր էր արյան կորուստ եւ այլ բարդություններ: Վիրահատությունն իրականացվեց հնարավորինս արագ, 40 րոպեի ընթացքում, արյան մինիմալ կորուստով:


Եվ, իհարկե, վիրահատությունն իրականություն դարձավ արհեստավարժ անզգայացման շնորհիվ, որը կատարեց Հանրապետության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:


Արսեն Վահրամյանը փաստեց, որ իր պրակտիկայում այդ տարիքի հիվանդ երբևէ չի ունեցել:


Անդրադառնալով տիկին Սիրվարդին`103 տարին բոլորած կնոջը, բժիշկ Վահրամյանը ժպիտով ասաց. «Տիկին Սիրվարդը շատ ուրախ և սպասումներով լի է եկել մեզ մոտ: Ի դեպ նաեւ պատմել է, որ  ընտանիքը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ է եղել: Վիրահատությունից առաջ խնդրել է իրեն ոտքի կանգնեցնել, քանի որ դեռ շատ ու շատ գործեր ունի անելու: Եվ իհարկե պետք է մասնակցի իր համար այդքան կարեւոր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին»:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ